.jpg)
28/01/2013 09:55
Ավտոմեքենան արգելափակվել էր Սելիմի լեռնանցքում
Հունվարի 27-ին, ժամը 23.26-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհին` Սելիմի լեռնանցքում, արգելափակվել է ավտոմեքենա. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
Փրկարարները ճանապարհի երթևեկելի մաս են դուրս բերել Ն. Մելիքյանին պատկանող «Օպել» մակնիշի 06 LS 387 պետհամարանիշի ավտոմեքենան: