.jpg)
Ղեկավարությունը պետք է ամեն ինչ անի` սահմանը պաշտպանող երիտասարդների համար
«Այսօր Հայոց բանակի ստեղծման 21-րդ տարեդարձն է, մեր բոլորի հպարտության օրը»,- իր ֆեյսբուքյան էջում նման գրառում է կատարել ԱԳ նախկին նախարար, ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանը:
«Մենք գլուխ ենք խոնարհում մեր զոհերի առաջ, որոնք իրենց կյանքը ներդրեցին այսօրվա Հայաստանի անկախության հիմքում, երախտագիտության խոսքեր ենք ասում զոհվածների ընտանիքներին: Մենք երախտագիտություն ենք հայտնում նաև բոլոր ծառայածներին ու ծառայողներին և հատկապես առաջապահ գծի մեր զինվորներին, որոնք անմիջական վտանգին կանգնած են դեմ-հանդիպման:
Այս օրը պետք է լինի նաև այն օրը, երբ երկրի ղեկավարությունը խոստանա և գործով ապացուցի, որ ամեն ինչ կանի սահմանը պաշտպանող այդ երիտասարդների համար, որպեսզի նրանք հնարավորություն ունենան իրենց նպատակներին ու երազներին հասնել սեփական հայրենիքում»,- գրել է Վ. Օսկանյանը: