.jpg)
Այսօր հնարավոր են միայն թույլ տեղումներ
Հանրապետության տարածքում հունվարի 28-ին կդիտվի փոփոխական եղանակ, տեղ-տեղ հնարավոր են տեղումներ, հովիտներում առայժմ` անձրևի տեսքով: Օդի ջերմաստիճանը ցերեկը մի փոքր կբարձրանա:
Առանձին վայրերում հնարավոր է քամի 18-20մ/վրկ ուժգնությամբ, /լեռներում և լեռնանցքներում` բուք/, մառախուղ և սաստիկ ցածր տեսանելիություն, ճանապարհներին հավանական է մերկասառույցը, անկախ տեղումների առկայությունից կամ բացակայությունից` ձյան բերվածքի հետևանքով հնարավոր է նաև դժվարանցանելիություն:
Meteo-Tv-ի հաղորդմամբ, Երևանում տեղ-տեղ հնարավոր են միայն թույլ տեղումներ: Առավոտյան հնարավոր է մառախուղ և ցածր տեսանելիություն, տեղ-տեղ` մերկասառույց:
Գիշերը -1-3, ցերեկը +4+6, երեկոյան -1+1:
Տեղեկացնում ենք, որ երեքշաբթի սպասվում են առատ տեղումներ և օդի ջերմաստիճանի անկում: