Անդրիաս Ղուկասյանն իրեն տրվող անվճար դահլիճները փոխանցում է քաղաքացիներին
30/01/2013 15:16

Անդրիաս Ղուկասյանն իրեն տրվող անվճար դահլիճները փոխանցում է քաղաքացիներին

Արդեն մի քանի օր է, ինչ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանն իրեն տրվող անվճար եթերաժամը տրամադրել է քաղաքացիներին: Այսօր Անդրիաս Ղուկասյանի մամուլի ծառայությունը հայտարարություն տարածեց այն մասին, որ եթերաժամից բացի, թեկնածուն քաղաքացիներին է տրամադրում նաև իրեն օրենքով տրվող անվճար դահլիճները:

Երևանում և մարզերում գտնվող դահլիճների հասցեները քաղաքացիները կարող են գտնել elections.am/presidential կայքում: Թեկնածուի մամուլի ծառայությունից հաղորդում են, որ դահլիճներում քննարկումներ անցկացնելու ցանկություն ունեցողները կարող են կապվել Անդրիաս Ղուկասյանի մամուլի ծառայության հետ և քննարկել դահլիճի վերցնելու կարգը:

 

Անդրիաս Ղուկասյանն իրեն տրվող անվճար դահլիճները փոխանցում է քաղաքացիներին