Էլեկտրոնային ստորագրությունների սպասարկման ծախսերը կսուբսիդավորվեն
30/01/2013 20:02

Էլեկտրոնային ստորագրությունների սպասարկման ծախսերը կսուբսիդավորվեն

Վաղը կառավարության նիստի օրակարգում ներառված է ՀՀ կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 25-ի N 1358-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծ:  Նախագիծը ներկայացնելու է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նախատեսվում է  2012 թվականի հոկտեմբերի 25-ի «Հարկ վճարողների հաշվետվությունները ներկայացնող ֆիզիկական անձանց նույնականացման քարտերի հաշվառման մասին» N 1358-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները` որոշման 1-ին կետում «մինչև 2012 թվականի նոյեմբերի 30-ը ներառյալե բառերը փոխարինել «2012 թվականի ընթացքում» բառերով, որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում «մինչև 2012 թվականի նոյեմբերի 30 ըե բառերը փոխարինել «2012 թվականի ընթացքում» բառերով:

2012 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի համակարգում գրանցվելու նպատակով դիմած քաղաքացիների էլեկտրոնային ստորագրությունների սպասարկման ծախսերի սուբսիդավորման նպատակով Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 24,216.0 հազ. դրամ:

 

Էլեկտրոնային ստորագրությունների սպասարկման ծախսերը կսուբսիդավորվեն