.jpg)
Ադրբեջանցիները կառավարությունից պահանջում են խոստացած փոխհատուցումը
Ադրբեջանում մոտ 150 մարդ առավոտյան հավաքվել են Զագատալ քաղաքի գործադիր իշխանության շենքի դիմաց` կառավարությունից պահանջելով խոստացած փոխհատուցումը: Այս մասին հաղորդում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Հիշեցնենք, որ 2012 թ-ի մայիս ամսին այստեղ տեղի է ունեցել 6 բալանոց երկրաշարժ, որի արդյունքում հազարավոր տներ վնասվել են:
Վերջին օրերին մի շարք գյուղերի բնակիչներ դիմել են իշխանություններին` պահանջելով վերջապես արձագանքել իրենց բողոքներին:
Վերջին տվյալներով, իրավիճակը հանգիստ է, սակայն հավաքված մարդիկ համառորեն սպասում են իշխանությունների արձագանքին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ իշխանությունները խոստացել էին փոխհատուցել բնակիչներին: