.jpg)
Վերին Բազմաբերդի ղեկավարի լիազորությունները վաղաժամ դադարելու են
ՀՀ Արագածոտնի մարզի Վերին Բազմաբերդի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու մասին որոշման նախագիծն ընդգրկված է վաղը կառավարության նիստի օրակարգում:
Նախատեսվում է դադարեցնել Վերին Բազմաբերդի գյուղական համայնքի ղեկավար Հունան Առաքելյանի լիազորությունները: 40-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել Վերին Բազմաբերդի գյուղական համայնքի ընտրատարածքում անցկացնել գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:
Հանձնարարվում է ֆինանսների նախարարին` պահուստային ֆոնդի հաշվին 2013 թվականի առաջին եռամսյակում` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացնել 614835,6 դրամ, ոստիկանությանը` 1314,3 դրամ։