Սփյուռքահայ գեներալներն առաջին գծում են
30/01/2013 15:53

Սփյուռքահայ գեներալներն առաջին գծում են

Բանակի օրվա կապակցությամբ Հայաստան ժամանած սփյուռքահայ բարձրաստիճան զինվորականներն այցելել են հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գիծ: Այս մասի տեղեկանում ենք Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

Առաջնագծում սփյուռքահայ գեներալները ծանոթացել են մարտական հերթապահություն իրականացնող զինվորների ծառայության պայմաններին, զրուցել նրանց հետ:

Սփյուռքահայ գեներալները շնորհակալություն են հայտնել հայրենիքի սահմաններն անառիկ պահող և հայ ժողովրդի խաղաղությունն ապահովող զինվորներին, նրանց հանձնել նվերներ:
 

Սփյուռքահայ գեներալներն առաջին գծում են