.jpg)
30/01/2013 20:22
Գերմանիայում գարեջրի վաճառքը պատմական ամենամեծ անկումն է ապրել
2012 թ.-ին գերմանական գարեջրի վաճառքը կազմել է 9,65 միլիարդ լիտր, ինչը Գերմանիայի պատմության մեջ ամենացածր ցուցանիշն է:
Interfax գործակալության փոխանցմամբ՝ մեկ տարվա ընթացքում վաճառքը անկում է ապրել 1,8 %-ով կամ 180 միլիոն լիտրով:
2012 թ.-ին Գերմանիան ԵՄ-ից դուրս արտահանել է 430 միլիոն լիտր գարեջուր, ինչը 4,6 %-ով ավելի է 2011թ.-ի համեմատ: