.jpg)
Իրանի զինված ուժերը Պարսից ծոցում զորավարժություն են անցկացնում
Իրանի զինված ուժերը Պարսից ծոցում զորավարժություն են անցկացնում:
Այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ծովային ուժերն այսօրվանից սկսած երեք օր շարունակ Պարսից ծոցում զորավարժություն կանցկացնեն:
Նկատենք, որ Իրանի զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ տարվա ընթացքում մի քանի անգամ տարատեսակ զորավարժություններ են անցկացնում: Պարսից ծոցում վերջին զորավարժությունն անցկացվել է 2012թ. դեկտեմբերին:
Նախորդող հրապարակում՝ Նոր կործանիչներ և հրթիռներ՝ Իրանի իսլամական հեղափոխության տարեդարձին