Ջինա Լոլոբրիջիդայի հետ ամուսնացել են` առանց նրա գիտության
30/01/2013 21:16

Ջինա Լոլոբրիջիդայի հետ ամուսնացել են` առանց նրա գիտության

Հայտնի իտալացի դերասանուհի Ջինա Լոլոբրիջիդան իր նախկին փեսացու Խավիեր Ռիգաու-ի-Ռոլֆոսի դեմ դիմում է ներկայացրել ոստիկանության բաժանմունք՝ մեղադրելով նրան խարդախության և իր վստահությունը չարաշահելու միջոցով իր հետ ամուսնանալու համար: Այս մասին է հաղորդում vz.ru լրատվական գործակալությունը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ դերասանուհին պատահմամբ հայտնաբերել է փաստաթղթեր, ըստ որոնց` 2010-ի նոյեմբերին Բարսելոնայում 8 վկայի ներկայությամբ ինքը դարձել է Ռիգաու-ի-Ռոլֆոսի կինը: Դրանից հետո Լոլոբրիջիդան 51-ամյա ընկերոջը կասկածել է իր կարողությանը տիրանալու մտադրության մեջ:

«Այդ զզվելի մարդն առանց իմ գիտության ամուսնացել է ինձ հետ, որպեսզի մահվանիցս հետո տիրանա փողերիս»,- նշել է դերասանուհին: Նա հայտնել է, որ հետաքննություն կանցկացվի, քանի որ ինքը մտադիր է պարզել այդ մութ գործի հետ կապված բոլոր հանգամանքները:

Դերասանուհին նաև հայտնաբերել է մի լուսանկար, որում իր նման մի կին կանգնած է եկեղեցու խորանի առաջ: Նախնական տեղեկություններով՝ Լոլոբրիջիդայի փեսացուն վճարել է այդ կնոջը:
 

Ջինա Լոլոբրիջիդայի հետ ամուսնացել են` առանց նրա գիտության