.jpg)
30/01/2013 10:05
Կապանի սրճարաններից մեկում հրդեհ է բռնկվել
Հունվարի 30-ին, ժամը 02.02-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Վ. Սարգսյանի անվան զբոսայգում այրվում է բացօթյա սրճարանի տաղավար:
ԱԻՆ լրատվության բաժնից տեղեկանում ենք, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.15-ին, մարվել` 03.08-ին: Ամբողջությամբ այրվել է Յ. Ասատրյանին պատկանող բացօթյա սրճարանի տաղավարը` գույքով (25 քմ):