Խիլալ Մամեդովը չի ցանկանում մասնակցել դատավարությանը
30/01/2013 20:15

Խիլալ Մամեդովը չի ցանկանում մասնակցել դատավարությանը

Երեքշաբթի օրը Ադրբեջանի ծանր հանցագործությունների գործերով դատարանում լսումներ է սկսվել «Թալիշի Սադո» թերթրի գլխավոր խմբագիր Խիլալ Մամեդովի գործով: Այս մասին հաղորդում է «Թուրան» լրատվական գործակալությունը:

Աղբյուրի փոխանցմամբ` Խիլալի Մամեդովը պահանջել է անցկացնել բաց դատավարություն` հակառակ դեպքում, նա սպառնացել է չմասնակցել դատական գործընացին:

Չնայած այս ամենին, դատավորը հրաժարվել է բավարարել միջնորդությունը, և հայտարարել է, որ գործընթացը տեղի է ունենալու փակ դռների հետևում, որից հետո բոլոր ներկաները լքել են դահլիճը:

Հիշեցնենք, որ Խիլալի Մամեդովը ձերբակալվել է  2012 թ.-ի հունիսի 21-ին: Նա մեղադրվում է պետական դավաճանության, ինչպես նաև՝ թմրանյութերի պահպանման և տարածման մեջ:

Մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ վերջինիս խղճի բանտարկյալ են համարում: 

Խիլալ Մամեդովը չի ցանկանում մասնակցել դատավարությանը