«Պետրոս Մակեյանը ապօրինի է զբաղեցնում կուսակցության նախագահի պաշտոնը»
30/01/2013 19:02

«Պետրոս Մակեյանը ապօրինի է զբաղեցնում կուսակցության նախագահի պաշտոնը»

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության հիմնանդիր անդամներ` Ղուկաս Մեհրաբյանը և Պետրոս Գևորգյանը հայտարարություն են տարածել, որը և ներկայացվում է ստորև.

«Վերջերս Պետրոս Մակեյանը, որպես «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ, քննադատության է ենթարկվել ու նրա նկատմամբ դժգոհություն է հայտնվել վայրիվերո քաղաքական վարքագծի, կուսակցության բնականոն աշխատանքները ձախողելու, ինչպես նաև անձնական տարբեր նկատառումներով պայմանավորված գործունեության համար, ինչի հետևանքով կուսակցությունը հայտնվել է փողոցում:

Ի պատասխան այս ամենի Պ. Մակեյանը զանգվածային լրատվամիջոցներով ամեն օր հայտարարում է՝ «Հրաժարական չեմ տա կուսակցության նախագահի պաշտոնից»:

Այս կապակցությամբ մենք ստիպված ենք տեղեկացնել, որ Հայաստանի Հանրապետության կուսակցությունների մասին օրենքի 18 հոդվածի պահանջով կուսակցությունները պարտավոր են համագումար հրավիրել առնվազն երկու տարին մեկ անգամ։

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության կանոնադրության համաձայն՝ համագումարը պետք է հրավիրել տարին մեկ անգամ։

Կուսակցության վերջին համագումարը տեղի է ունեցել 2010 թ. ապրիլի 4-ին: Այսինքն՝ կոպտորեն խախտվել է ինչպես օրենքը, այնպես էլ կուսակցության կանոնադրությունը։ Ըստ այդմ՝ կուսակցության ղեկավար մարմնի՝ քաղխորհրդի և ԺՀԿ նախագահի լիզարությունները վաղուց ավարտվել են, և Պետրոս Մակեյանի կուսակցության նախագահի դերում հանդես գալն այլ բան չէ, քան պաշտոնի ապօրինի բռնազավթում:

Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, մենք ստիպված, օրենքով սահմանված կարգով, նախաձեռնել ենք «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության գործունեությունը իրավական հիմքերի վրա դնելու վերականգնման աշխատանքները»:

Նախորդող հրապարակում՝ «Մակեյանը բացատրություն չտվեց իր գործողությունների համար» 

 

«Պետրոս Մակեյանը ապօրինի է զբաղեցնում կուսակցության նախագահի պաշտոնը»