.jpg)
Լավրով. Սիրիայում վտանգավոր են երկակի խաղերը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Դիվանագիտական տարեգրքում», որտեղ ներկայացվում է ՌԴ ԱԳՆ կատարած աշխատանքները, նշել է, որ Սիրիաում արտաքին ուժերի կողմից տարվող երկակի խաղը շատ վտանգավոր է: Այս մասին հայտնում է Russia Alyoum-ը:
Լավրովի կարծիքով, այդ խաղը վերջ չի դնում շարունակվող զինված հակամարտությանը, աճող ծայրահեղականությանը, ահաբեկչական գործողություններին և խմբակային բռնություններին, իսկ սիրիական խնդրի խաղաղ լուծման այլընտրանքը կլինի արյունալի քաոսը: «Որքան երկար շարունակվի այդ քաոսը, այնքան կընդլայնվեն դրա մասշատբները, այնքան վատ կլինի բոլորի համար»,- գրել է ռուս դիվանագետը:
Այդ պատճառով, Ռուսաստանը, ըստ Լավրովի, «վստահ է, որ ՄԱԿ ԱԽ-ն և արտաքին բոլոր դերակատարները, որոնք ազդեցություն ունեն Սիրիայի խնդիրների կարգավորման վրա, կմիավորեն իրենց ջանքերը՝ սիրիական ճգնաժամը լուծելու համար»:
Լավրովը նաև անթույլատրել է համարել «օգտագործել» ՄԱԿ ԱԽ-ին՝ արտաքին, այդ թվում՝ ռազմական միջամտությունը օրինականացնելու համար: