Ս.Սարգսյանի շտաբը դատապարտում է անձնագրային տվյալների հավաքագրման փորձերը
30/01/2013 14:40

Ս.Սարգսյանի շտաբը դատապարտում է անձնագրային տվյալների հավաքագրման փորձերը

Սերժ Սարգսյանի Կենտրոնական ընտրական շտաբը հետևյալ հայտարարությունն է տարածել.

«Նկատի ունենալով, որ վերջին օրերին մամուլը և զանգվածային լրատվության միջոցները անդրադարձել են այն խնդրին, որ տարբեր անձանց կողմից կատարվում են քաղաքացիների անձնագրային տվյալների հավաքագրման, /այդ թվում իրենց աշխատանքի վայրերում/ աշխատանքներ`

Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբը, շահագրգիռ լինելով ընտրական գործընթացի պատշաճ կազմակերպմամբ և իրականացմամբ, հայտարարում է, որ խստորեն դատապարտում է յուրաքանչյուր նման նախաձեռնություն, համարում է, որ նման աշխատանքները /եթե դրանք համապատասխանում են իրականությանը/ նվազեցնում են ընտրական գործընթացի նկատմամբ քաղաքացիների վստահությունը և ստվերում ընտրական գործընթացը, ուստի կենտրոնական ընտրական շտաբը հետամուտ է լինելու նման փաստի վերաբերյալ յուրաքանչյուր ահազանգի և իր իրավասության շրջանակներում օրենքով նախատեսված միջոցներ է ձեռնարկելու այդ անձանց պատասխանատվության ենթարկելու համար:

Այս կապակցությամբ Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբում գործում է թեժ գիծ: Հեռ. 564297»: