Սերժ Սարգսյանը ցավակցել է Նուրսուլթան Նազարբաևին
30/01/2013 14:21

Սերժ Սարգսյանը ցավակցել է Նուրսուլթան Նազարբաևին

Այսօր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևին ՝ Ալմաթա քաղաքի մոտ տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ, որին զոհ են գնացել բազմաթիվ քաղաքացիներ: Այս մասին հաղորդում են նախագահի մամուլի գրասենյակից:

Սերժ Սարգսյանը խնդրել է իր վշտակցությունն ու զորակցությունը փոխանցել զոհվածների ընտանիքներին և հարազատներին:

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին, Ալմաթա քաղաքի մերձակայքում վթարի է ենթարկվել «Կոկշետաու- Ալմաթի» չվերթ իրականացնող «Չելենջեր-200» քաղաքացիական ինքնաթիռը:

Զոհվել են օդանավի բոլոր` 21 ուղևորները:
 

Սերժ Սարգսյանը ցավակցել է Նուրսուլթան Նազարբաևին