«Shanghai Daily». Չնայած քարոզարշավին, Հայաստանն իր հանգիստն է վայելում
30/01/2013 21:01

«Shanghai Daily». Չնայած քարոզարշավին, Հայաստանն իր հանգիստն է վայելում

Նախագահական քարոզարշավի մեկնարկից անցել է տասն օր, իսկ Հայաստանում քաղաքական սցենարը համեմատաբար հանգիստ է: Այս մասին գրում է «Shanghai Daily» պարբերականը:

«Ի տարբերությունը 2003 և 2008 թթ. ընտրությունների, այս ընթացքում ընդդիմության կողմից չեն եղել ուժեղ ցույցեր կամ էլ փողոցային բողոքի ակցիաներ:

Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 18-ին նախագահական ընտրություններում հաղթելու համար պետք է մրցի 7 թեկնածուների հետ, որոնց թվում են նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը և «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Gallup» կազմակերպության կողմից իրականացված նախընտրական երկրորդ հարցման արդյունքների համաձայն՝ մասնակիցների 66 տոկոսը նշել է, որ իր ձայնը կտա ՀՀ նախագահի թեկնածուներից Սերժ Սարգսյանին:

Նախագահը ներկայացնում է Հայասատանի Հանրապետական կուսացությունը. 1999 թ-ից ի վեր այս կուսակցությունը մեծամասնություն է կազմում խորհրդարանում:

Սոցիալ-տնտեսական խնդիրները ընտրական թեմաների հիմնական մասն են կազմում»,- գրում է պարբերականը:

Ըստ պարբերականի՝ Հայաստանի տնտեսությունը կայուն ձևով վերականգնվում է:
 

«Shanghai Daily». Չնայած քարոզարշավին, Հայաստանն իր հանգիստն է վայելում