Դամասկոսում առևանգված հայն ազատ է արձակվել
30/01/2013 15:38

Դամասկոսում առևանգված հայն ազատ է արձակվել

Ազատ է արձակվել Դամասկոսում առևանգված Նազարեթ Չարքյանը: Այս մասին հաղորդում են Հայաստանի ԱԳ նախարարությունից:

Հիշեցնենք, որ Չարքյանն առևանգվել էր հունվարի 23-ին: Նրան ազատ արձակելու համար զինյալները կես միլիոն դոլար փրկագին էին պահանջում:

ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանի խոսքով` փրկագնի վճարման մասին դեռևս ոչինչ չի հաղորդվում:
 

Դամասկոսում առևանգված հայն ազատ է արձակվել