.jpg)
Սպասվում է արևային, առանց տեղումների եղանակ
Այսօր Հայաստանում կդիտվի մեծ մասամբ արևային, առանց տեղումների եղանակ: Ինչպես և կանխատեսվել էր, օդի ջերմաստիճանը հունվարի 29-ին զգալի նվազեց, հունվարի 30-ին էապես չի փոխվի: Առանձին վայրերում կդիտվի քամի 18-20մ/վրկ ուժգնությամբ, հնարավոր է բուք, մառախուղ և սաստիկ ցածր տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց և դժվարանցանելիություն:
Տեղումների դադարը երկարատև չի լինի, արդեն շաբաթվա վերջին կրկին հավանական են տեղումներ` մեծ մասամբ արդեն ձյան տեսքով:
Meteo-tv-ի հաղորդմամբ, Երևանում սպասվում է մեծ մասամբ արևային եղանակ, հնարավոր է մառախուղ և ցածր տեսանելիություն, մերկասառույց:
Գիշերը սպասվում է 0-2, ցերեկը +1+3, երեկոյան 0-2 աստիճան ցուրտ: