02/02/2013 13:55
Հայաստանի կանաչների կուսակցությունը սատարում է Բագրատյանին
Հայաստանի կանաչների (սոցիալ-էկոլոգիական) կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով տեղեկացնում է` առաջիկա նախագահական ընտրություններում սատարում է նախագահաի թեկնածու Հրանտ Բագրատյանին:
«Հայաստանի կանաչների (սոցիալ-էկոլոգիական) կուսակցությունը հաշվի առնելով ՀՀ քաղաքական դաշտում տեղի ունեցող վերջին օրերի իրադարձությունները, ինչպես նաև իշխանությունների կողմից ՀՀ ընտրույթուններն ավանդաբար կեղծելու միտումները, նշված երևույթներին դիմադրելու և հնարավորինս կանխելու նպատակով որոշել է ՀՀ նախագահական ընտրություններում սատարել «Ազատություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանին:
Հայաստանի կանաչների (սոցիալ-էկոլոգիական) կուսակցությունը իր անդամներին, համակիրներին և երկրի ճակատագրով մտահոգ քաղաքացիներին կոչ է անում քվեարկել «Ազատություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի օգտին»,- ասված է կուսակցության տարածած հայտարարության մեջ: