ՌԴ. Քաղաքացիական ինքնաթիռների նկատմամբ ուժի կիրառումն անթույլատրելի է
07/02/2013 21:00

ՌԴ. Քաղաքացիական ինքնաթիռների նկատմամբ ուժի կիրառումն անթույլատրելի է

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչն այսօր անդրադարձել է Արցախի օդանավակայանի շահագործման մտադրությանն ու ադրբեջանական կողմի մոտեցումներին: Այս մասին հաղորդում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը: 

Լուկաշևիչը նշել է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բազմիցս անդրադարձել են վերոնշյալ թեմային ու համապատասխան հայտարարություն տարածել, որում մասնավորապես նշվում է, որ համանախագահները կողմերից հավաստիացումներ են ստացել այն մասին, որ վերջիններս զերծ կմնան քաղաքացիական ինքնաթիռների նկատմամբ ուժի կամ սպառնալիքի կիրառումից, և մտադիր են այդ հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով:

Ա. Լուկաշևիչն ընդգծել է, որ համանախագահ 3 երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի դիրքորոշումն այդ հարցում պահպանվում է:
 

ՌԴ. Քաղաքացիական ինքնաթիռների նկատմամբ ուժի կիրառումն անթույլատրելի է