ԱԺ էթիկայի հանձնաժողովը նախագահում է Դավիթ Հարությունյանը
07/02/2013 16:14

ԱԺ էթիկայի հանձնաժողովը նախագահում է Դավիթ Հարությունյանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 79-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետը և 24.1-րդ հոդվածը, փետրվարի 7-ին կարգադրություն է ստորագրել ՀՀ ԱԺ հինգերորդ գումարման երրորդ նստաշրջանի էթիկայի հանձնաժողովի կազմը հաստատելու մասին:

Այսպես` ԱԺ էթիկայի հանձնաժողովի կազմում են.

Դավիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀՀԿ խմբակցություն

(էթիկայի հանձնաժողովի նախագահ)

Լյուդմիլա ՍԱՐԳՍՅԱՆ ՀԱԿ խմբակցություն

(էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալ )

Կորյուն ՆԱՀԱՊԵՏՅԱՆ ՀՀԿ խմբակցություն

Վահան ԲԱԲԱՅԱՆ ԲՀԿ խմբակցություն

Հովհաննես ՄԱՐԳԱՐՅԱՆ ՕԵԿ խմբակցություն

Վահան ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ ՀՅԴ խմբակցություն

Թևան ՊՈՂՈՍՅԱՆ «Ժառանգություն» խմբակցություն: 

ԱԺ էթիկայի հանձնաժողովը նախագահում է Դավիթ Հարությունյանը