Դամը միացել է «Շիրակին»
07/02/2013 19:50

Դամը միացել է «Շիրակին»

Փետրվարի 7-ից «Շիրակին», որն այժմ 2-րդ ուսումնամարզական հավաքն է անցկացնում Ավանի ֆուտբոլի ակադեմիայում, կմիանա սենեգալցի հարձակողական ոճի կիսապաշտպան Դամե Դիոպը: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

Դիոպը կմասնակցի նաև «Շիրակի» արտասահմանյան հավաքին, որը փետրվարի 11-25-ը կանցկացվի Անթալիայում:

Հիշեցնենք, որ «Շիրակը» 2012 թ. մարտից 6 ամիս ժամկետով Դիոպին վարձակալել էր ռուսական «Խիմկիից»: Օգոստոսի 1-ին պայմանագիրն ավարտվել էր, և Դիոպը վերադարձել էր Ռուսաստան, սակայն ոչ թե «Խիմկի», այլ «Ուրալ»: Այժմ Դիոպն ունի ազատ խաղացողի կարգավիճակ:

Հավելենք, որ փետրվարի 7-ից «Շիրակի» ուսումնամարզական հավաքին կմիանա նաև նիգերիացի հարձակվող Պրինց Նակեն: 23-ամյա ֆուտբոլիստը նույնպես կմասնակցի Անթալիայում նախատեսված ուսումնամարզական հավաքին:

Դամը միացել է «Շիրակին»