.jpg)
Gallup. Նորընտիր խորհրդարանի աշխատանքից դժգոհ է քաղաքացիների 56%-ը
Gallup International Association-ի հայաստանյան գրասենյակը փորձել է պարզել, որքանով են մեր քաղաքացիները գոհ կամ դժգոհ բարձրագույն իշխանության ինստիտուտների աշխատանքից:
Այսպիսով, ՀՀ Նախագահի աշխատանքին հավանություն է տալիս հարցվածների 52%-ը, գոհ չէ` 38%-ը:
ՀՀ Կառավարության աշխատանքից դժգոհ է 54%-ը և գոհ է 36%-ը:
Այս առումով ամենից բացասական արդյունքն արձանագրել է նորընտիր Ազգայի Ժողովը: Մեր խորհրդարանի աշխատանքից գոհ է հարցվողների ընդամենը 31%-ը և դժգոհ է 56%-ը:
Միաժամանակ Gallup-ը փորձել է պարզել, թե որքանո՞վ են քաղաքացիները հետաքրքրվում այս ինստիտուտների ընտրություններով: Մասնավորապես` գալիք նախագահական ընտրություններով:
Այսպիսով, փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին պատրաստվում է մասնակցել հարցվածների 69%-ը: 11%-ը` հավանաբար կմասնակցի, 8%-ը` հաստատապես չի մասնակցելու, 8%-ը` դեռ չի կողմնորոշվել և 4%-ը` հավանաբար չի մասնակցի: