.jpg)
Դատախազությունն ուսումնասիրել է Հովհաննիսյանի շտաբի արձանագրած խախտումները
ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրել է ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի կողմից արձանագրված և թեկնածուի կայք-էջում զետեղված խախտումների վերաբերյալ ծանուցումները: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից:
Արդյունքում` առանձնացվել են այն հաղորդումները (թվով 5), որոնք պարունակել են ընտրախախտումների վերաբերյալ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության մասին տեղեկություններ: Օրենքով սահմանված կարգով դրանք ուղարկվել են ՀՀ ոստիկանության բաժիններ` ստուգման:
Արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ: