Վրաստանի խորհրդարանը հրաժարվել է լսել Սահակաշվիլիի զեկույցը
07/02/2013 16:30

Վրաստանի խորհրդարանը հրաժարվել է լսել Սահակաշվիլիի զեկույցը

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիդ Ուսուպաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի վաղը նախատեսված զեկույցը անորոշ ժամանակով հետաձգվել է:

Utro.ru-ի փոխանցմամբ՝ իրավիճակը կապված է սահմանադրությունում նախատեսված փոփոխությունների վերաբերյալ պատգամավորների միջև առկա տարաձայնությունների հետ:

Նշվում է, որ Սահակաշվիլիի զեկույցը կհնչի այն ժամանակ, երբ կընդունվեն սահմանադրությունում նախատեսված փոփոխությունները:

 

Վրաստանի խորհրդարանը հրաժարվել է լսել Սահակաշվիլիի զեկույցը