.jpg)
Հ. Գրիգորյանի հրաժեշտը կլինի փետրվարի 9-ին Կամերային երաժշտության տանը
Այսօր` փետրվարի 7-ին, կյանքի 68-րդ տարում, երկարատև հիվանդությունից հետո, վախճանվեց անվանի բանաստեղծ, հրապարակախոս և թարգմանիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Մովսես Խորենացի մեդալակիր, ՀԳՄ վարչության քարտուղար Հովհաննես Երվանդի Գրիգորյանը:
Հովհաննես Գրիգորյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 8-ին, ժամը 18:00-ին, Երևան, Ավան, Թումանյան թաղ., շենք 10, բն. 11 հասցեում: Վերջին հրաժեշտը՝ փետրվարի 9-ին՝ ժամը 12:00-14:00, Կամերային երաժշտության տանը: Հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին, Երևանի քաղաքային պանթեոնում:
Նախորդող հրապարակում՝ Երիտասարդ գրողների բաց նամակը ՀՀ նախագահին