.jpg)
Րաֆֆի Հովհաննիսյանն Արցախում է
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպմանն արծարծվել են երկու հայկական հանրապետությունների ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր:
Երկուստեք նշվել է Հայաստանի և Արցախի քաղաքական ուժերի միջև սերտ համագործակցության անհրաժեշտությունը, հատկապես` ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ու Արցախի միջազգային ճանաչման գործում: