.jpg)
Հունտելարը վնասել է աչքը
«Շալկեի» հարձակվող Կլաս Յան Հունտելարը կարող է չմասնակցել «Բավարիայի» հետ Գերմանիայի առաջնության 21-րդ տուրի կարևոր հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում է «Bild»-ը:
Հոլանդացին առողջական խնդիրներ ունի` կապված ձախ աչքի հետ: Սպասվում է, որ մոտ օրերս ֆուտբոլիստը բուժզննում կանցնի, որից հետո միայն պարզ կդառնան վերականգնման կոնկրետ ժամկետները:
Հիշեցնենք, որ կրկին այս վնասվածքի պատճառով հոլանդացին բաց թողեց Իտալիայի հավաքականի (1:1) հետ երեկ կայացած ընկերական հանդիպումը: