Իգոր Մուրադյան. Րաֆֆի Հովհաննիսյանն իր ոճով տեխասյան պատանու է նման
07/02/2013 14:45

Իգոր Մուրադյան. Րաֆֆի Հովհաննիսյանն իր ոճով տեխասյան պատանու է նման

Քաղաքագետ, վերլուծաբան Իգոր Մուրադյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց, որ այս ընտրություններն անկասկած մրցակցային են: Այնուհետև քաղաքագետն անդրադարձավ թեկնածուների կերպարներին:

Ըստ Մուրադյանի, Րաֆֆի Հովհաննիսյանը նման է տեխասյան մի պատանու, ով շրջում է ջինսերով ու բլուզներով:

Քաղաքագետի համար ամենից օրիգինալ թեկնածուն էպոսագետ Վարդան Սեդրակյանն է. «Ես հիանում եմ նրա համարձակությամբ, սկզբունքայնությամբ»:

Իգոր Մուրադյանի համար անհասկանալի թեկնածու է Հրանտ Բագրատյանը, քանի որ նրա խոսքը ո’չ տնտեսագետներն են հասկանում, ո’չ էլ, առավել ևս` քաղաքացիները:

Ինչ վերաբերում է Անդրիաս Ղուկասյանի հացադուլին, ապա, ըստ քաղաքագետի, դա տղամարդկային քայլ չէ. «Պայքարող մարդը չպետք է իրեն ֆիզիկապես հյուծի»:

Քաղաքագետի խոսքով, ինքը չի կարդացել թեկնածուների նախընտրական ծրագրերն ու համոզված է, որ դրանք ոչ ոք չի էլ կարդում:
 

Իգոր Մուրադյան. Րաֆֆի Հովհաննիսյանն իր ոճով տեխասյան պատանու է նման