Իրանը ցուցադրել է ամերիկյան անօդաչու թռչող սարքի տեսագրությունը (Տեսանյութ)
07/02/2013 19:10

Իրանը ցուցադրել է ամերիկյան անօդաչու թռչող սարքի տեսագրությունը (Տեսանյութ)

Իրանի պետական հեռուստաընկերությունը փետրվարի 7-ին եթեր է հեռարձակել հաղորդում, որում ցուցադրվում էր, թե ինչպես է տեղի ծրագրավորողներին հաջողվել կոտրել RQ-170 Sentinel անօդաչու թռչող սարքի գաղտնանիշերը, որը Թեհրանը բռնել էր 2011 թվականին: Այս մասին հայտնում է Associated Press-ը:

Որպես այդ հայտարարությունների ապացույց՝ ցուցադրել են տեսագրությունը, որը անօդաչու սարքը կատարել էր իր վերջին թռիչքի ժամանակ: Տեսագրությունում երևում է, թե ինչպես է RQ-170 Sentinel-ը թռչում Կանդագարի ամերիկյան օդային բազայի թռիչքուղում և իրանական օբյեկտների վրա, ինչպես նաև վայրէջք կատարում:

Փորձագետները, Foreign Policy-ի համար վերլուծելով ձայնագրությունը, եկել են այն եզրակացության, որ տեսագրությունն իրական է: Այն իր հերթին վկայում է, որ իրանցի ծրագրավորողները իսկապես կոտրել են RQ-170 Sentinel-ի էլեկտրոնային համակարգերը:

Ավելի վաղ Թեհրանը հայտարարում էր, որ չի պատրաստվում ԱՄՆ-ին հանձնել անօդաչու սարքը, որը բռնել էր Իրանի տարածքում լրտեսական առաքելությունն իրականացնելիս: Ավելին, Իրանի իշխանությունները հայտարարել էին, որ պատրաստվում են արտադրել անօդաչու սարքի պատճենները: ԱՄՆ-ում, սակայն, հայտարարել էին, որ այն քիչ հավանական է, քանի որ Թեհրանը դժվար թե իր ուժերով կարողան պարզել RQ-170 Sentinel-ի խրթին էլեկտրոնային և նավիգացիոն համակարգերը:  

Իրանը ցուցադրել է ամերիկյան անօդաչու թռչող սարքի տեսագրությունը (Տեսանյութ)