.jpg)
Մխիթարյանը կրկին լավագույնն է
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տարին սկսում է լավագույնի կոչմամբ: Ավանդույթի համաձայն` դոնեցկյան ակումբի երկրպագուները յուրաքանչյուր ամիս քվեարկում են` որոշելով ամսվա լավագույն ֆուտբոլիստին:
Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, 2013 թ. առաջին քվեարկությամբ, որին մասնակցել է 1676 այցելու, ձայների ահռելի առավելությամբ հունվարի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը, ում օգտին գրանցվել է 831 ձայն: 2-րդ տեղն զբաղեցրած Թայսոնի օգտին քվեարկել է 184 մարդ, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Ֆեռնանդինյոն` 149 ձայնով: