Սելիմի լեռնանցքը երկկողմանի փակ է
07/02/2013 20:09

Սելիմի լեռնանցքը երկկողմանի փակ է

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 17.45-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով երկկողմանի փակ է Սելիմի լեռնանցքը։
Հանրապետության որոշ շրջաններում՝ Արթիկում, Աշոցքում, Տաշիրում, Արագածում, Ապարանում և Ջերմուկում տեղում է ձյուն:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:
 

Սելիմի լեռնանցքը երկկողմանի փակ է