Նադալը դուրս է եկել քառորդ եզրափակիչ
07/02/2013 20:04

Նադալը դուրս է եկել քառորդ եզրափակիչ

Իսպանացի հայտնի թենիսիստ Ռաֆայել Նադալը, ով երկարատև բացակայությունից հետո մասնակցում է «Վինա դել Մար» մրցաշարին, դուրս է եկել քառորդ եզրափակիչ: Այս մասին տեղեկացնում է Tennis.com-ը:

Իսպանացին 2 սեթում առավելության է հասել արգենտինացի թենիսիստ Ֆեդերիկո դել Բոնիսի նկատմամբ: Մրցավեճն ավարտվել է 6:3, 6:2 հաշվով` հօգուտ Նադալի:

Հիշեցնենք, որ «Ուիմբլդոն-2012»-ից հետո ծնկի վնասվածքի պատճառով Նադալը կորտ դուրս չէր եկել:

Նադալը դուրս է եկել քառորդ եզրափակիչ