Ր. Հովհաննիսյանի շտաբը նոր ընտրախախտումներ է արձանագրել
07/02/2013 18:49

Ր. Հովհաննիսյանի շտաբը նոր ընտրախախտումներ է արձանագրել

Այսօր նախընտրական քարոզչության շրջանակից դուրս Րաֆֆի Հովհաննիսյանը պաշտոնական այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ Արցախի ճանաչման վերաբերյալ իր ծրագրային դրույթն իրագործելուց առաջ հանդիպելու ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին, ինչպես նաև այցելելու Արցախի պաշտպանական բանակի զորամասեր: Այս մասին հայտնում են Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբից:

 Ճանապարհին Հովհաննիսյանը կանգ է առել Սյունիքի մարզի Վերիշեն, Հարթաշեն, Խնձորեսկ, Քարաշեն, Խնածախ, Տեղ գյուղերում և կարճատև հանդիպումներ ունեցավ բնակչության հետ: Այդ ընթացքում ՀՀ նախագահի թեկնածուի նախընտրական շտաբի՝ նրան ուղեկցող անդամները նոր ընտրախախտումներ արձանագրեցին Խնածախ և Տեղ գյուղերում:

Խնածախի գյուղապետարանում տեղ էին գտել Սերժ Սարգսյանի քարոզչանյութերը, իսկ Տեղի գյուղապետարանի շենքի պատին փակցված էր ՀՀ նախագահի նույն թեկնածուի ընտրական շտաբի մեծադիր պաստառը:
 

Ր. Հովհաննիսյանի շտաբը նոր ընտրախախտումներ է արձանագրել