Բակո Սահակյանն ընդունել է Արտակ Շաբոյանի պատվիրակությանը
07/02/2013 18:37

Բակո Սահակյանն ընդունել է Արտակ Շաբոյանի պատվիրակությանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի պատվիրակությանը՝ կառույցի ղեկավար Արտակ Շաբոյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը, քննարկվել են երկու հայկական պետությունների համապատասխան կառույցների միջև տնտեսական մրցակցության կարգավորման ոլորտում համագործակցության հետագա ընդլայնման հետ կապված հարցեր:
 

Բակո Սահակյանն ընդունել է Արտակ Շաբոյանի պատվիրակությանը