Քոչարյանների հայցը մասնակի բավարարվել է. ԴԱՀԿ-ը «Առաջին լրատվականում» է
07/02/2013 18:31

Քոչարյանների հայցը մասնակի բավարարվել է. ԴԱՀԿ-ը «Առաջին լրատվականում» է

Այս պահին ԴԱՀԿ աշխատակիցները գտնվում են «Առաջին լրատվական» ՍՊ ընկերությունում և փորձում են արգելանք դնել «Առաջին լրատվական» և «Սկիզբ մեդիա կենտրոն» ընկերությունների գույքի վրա: 

Նշենք, որ հունվարի 15-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մասնակիորեն բավարարել է Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների հայցը ընկերության դեմ, որով նրանք պահանջում էին որպես պատիվը և արժանապատվությունն արատավորող տեղեկությունների հերքման և վնասի հատուցման համար վճարել 5.000.000 ՀՀ դրամ:

Դատարանի որոշմամբ` ընկերություններին պատկանող գույքի վրա դրվել է 5 մլն դրամի արգելանք, իսկ դրամական միջոցների արգելանքի մասով հայցը մերժվել է:

«Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ԴԱՀԿ աշխատակիցների պահանջը անօրինական է, քանի որ նրանք իրենց որևէ ծանուցում չեն ուղարկել, իսկ գույքը ոչ թե ընկերությանն է պատկանում, այլ բոլորովին  այլ սեփականատեր ունի: 
 
«Մենք այժմ փորձում ենք ժամանակ շահել: ԴԱՀԿ աշխատակիցները սպասում են, որպեսզի հաշվապահությունից իրենց ներկայացվեն համապատասխան փաստաթղթեր»,- ասաց Ն. Բաղդասարյանը:



 

Քոչարյանների հայցը մասնակի բավարարվել է. ԴԱՀԿ-ը «Առաջին լրատվականում» է