Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հովհաննես Գրիգորյանի ընտանիքին
07/02/2013 17:29

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հովհաննես Գրիգորյանի ընտանիքին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Գրիգորյանների ընտանիքին՝ բանաստեղծ և թարգմանիչ, Հայաստանի գրողների միության քարտուղար Հովհաննես Գրիգորյանի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:

«Անդառնալի կորստի այս ծանր պահին խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, Ձեր հարազատներին և մերձավորներին անվանի մտավորականի և քաղաքացու մահվան կապակցությամբ, ում թողած գրական ժառանգությունը մնայուն արժեք է հայ գրականության մեջ»,- ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում:  

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հովհաննես Գրիգորյանի ընտանիքին