Սերժ Սարգսյան. Ընտրությունները չպետք է վերածվեն կենաց-մահու կռվի
07/02/2013 19:55

Սերժ Սարգսյան. Ընտրությունները չպետք է վերածվեն կենաց-մահու կռվի

 ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզչության շրջանակներում Արաբկիր վարչական շրջանում հանդիպեց ընտրոցների հետ:

Դիմելով արաբկիրցիներին` Սերժ Սարգսյանը նշեց, որ նախագահական ընտրություններին մնում է մի քանի օր և նախընտրական լարվածությունը մեծանում է, սակայն «քարոզարշավը չի վերածվում կենաց-մահու կռվի»:

«Մենք ականատեսն ենք բովանդակության և ձևի առումով նոր ընտրարշավի: Ու թեև կարծիքներ են հնչում, թե քաղաքացիները կրավորական դիրքորոշում ունեն ընտրությունների վերաբերյալ, սակայն դա չի համապատասխանում իրականությանը: Ընտրությունները չպետք է վերածվեն կենաց-մահու կռվի` ընտրություններով աշխարհը չի վերաջնում»,- ասաց նախագահի թեկնածուն և ավելացրեց.  «Այս ընտրություններում պետք է ստեղծել այնպիսի պայմաններ, որ թեկնածուները հանրությանը ներկայացնեն իրենց ծրագրային թեզերը: Շատ լավ է, որ ընտրությունները հետաքրքիր չեն շատերի համար. Ընտրությունները թամաշա կամ թատրոն չեն, որ հետաքրքիր լինեն բոլորի համար»:

Անցած 5 տարիների ընթացքում, ասաց Ս. Սարգսյանը, իրենք հաստատել են, որ պետծառայող և ՀՀԿ-ական լինելը միայն ավելի է մեծացնում պատասխանատվության աստիճանը. «Շատ հայրենակիցներ հիասթափվում են պաշտոնատարների քամահրանքից և արհամարհանքից, սակայն Մխիթար Գոշ ծնող ազգը չի կարող նեղանալ անարդարությունից»:

Սերժ Սարգսյանը նկատեց, որ մեր երկրի կորածանման մասին չարագուշակությունների պակաս չի զգացվել և հիմա, երբ նախընտրական շրջան է, այդպիսի մարդիկ փորձում են ավելի հեռուն գնալ` հնչեցնելով մեր պետականության կործանման տարեթվեր, սակայն մեր ժողովուրդը նման երևույթներին լուրջ չի վերաբերում:

«1990-ականերին մեզ գուժում էին կործանում և պարտություն ղարաբաղյան պատերազմում, դա չեղավ: Հիմա էլ հաճույք են ստանում ատագաղթի մասին հայտարարություններ անելով, սակայն քաղաքական գորիչները չպետք է դրանից հրճվեն»,- եզրափակեց խոսքը նախագահի թեկնածուն:

Սերժ Սարգսյան. Ընտրությունները չպետք է վերածվեն կենաց-մահու կռվի