.jpg)
Արման Մելիքյանի անունը կլինի քվեաթերթիկներում
ՀՀ նախաահի թեկնածու Արման Մելիքյանը չի պատրաստվում հանել իր թեկնածությունը: Այս մասին թեկնածուն հայտարարեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Արման Մելիքյանը նշեց, որ քաղաքացիները իրեն ձայն կտան այն բանի համար, որ եկել է ընտրողի ու ընտրվաղի իրավունքները պաշտպանելու:
Թեկնածուն անդրադարձավ նաև նախագահի թեկնածու Արամ Հարությունյանի հայտարարությանը` նշելով, որ ողջունում է այդ կոչը, սակայն չի միանա նրան: Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ է անելու Մելիքյանն ընտրություններց հետո, թեկնածուն ասաց. «Շարունակելու եմ զբաղվել իմ աշխատանքով: Ես ինձ տեսնում եմ առնվազն նույն տեղում»:
Թեկնածուն չի բացառում, որ ընտրություններից հետո ինչ- որ բողոքի ձայներ ու դժգոհություններ կլինեն, սակայն դրանք զանգվածային անկարգությունների չպետք է վերածվեն: