.jpg)
Հայ մրցավարները հավաք կանցկացնեն Անթալիայում
Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն և առաջին խմբերի հանդիպումները սպասարկող 24 մրցավարներ փետրվարի 11-25-ն ուսումնամարզական հավաք կանցկացնեն Անթալիայում: Հավաքի ընթացքում նախատեսված են տեսական և գործնական պարապմունքներ: Մրցավարները կհանձնեն նաև տեսական քննություններ և ֆիզպատրաստության թեստ: Պարապմունքները վարելու են ՀՖՖ մրցավարական բաժնի պետ Կարեն Նալբանդյանը և ՀՖՖ տեսուչ Գևորգ Հովհաննիսյանը: Հավաքի շրջանականերում մրցավարներին ու օգնականներին հնարավորություն կընձեռնվի սպասարկել Անթալիայում ուսումնամարզական հավաք անցկացնող թիմերի միջև նախատեսված ընկերական հանդիպումները:
Պատվիրակությունը կգլխավորի ՀՖՖ փոխնախագահ Աշոտ Մանուկյանը: