.jpg)
ՀԱԿ կուսակցությանը միանալու դիրքոշորման համար ՀՀՇ-ն համագումար կհրավիրի
Այսօր տեղի է ունեցել ՀՀՇ վարչության նիստ: ՀՀՇ վարչությունը որոշել է 2013 թ.-ի փետրվարի 23-ին հրավիրել ՀՀՇ արտահերթ համագումար` «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության ստեղծման նախաձեռնությանը միանալու հարցում դիրքորոշում ձևավորելու նպատակով:
ՀՀՇ վարչության նույն որոշման համաձայն՝ նույն օրակարգով 2013թ. փետրվարի 9-ից 21-ը ՀՀՇ բոլոր 40 տարածքային կառույցներում անցկացվելու են ընդհանուր ժողովներ:
ՀՀՇ վարչության նիստին մասնակցել են վարչության 31 անդամներից 26-ը, որոշումն ընդունվել է միաձայն:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀՇ մամուլի ծառայությունից: