.jpg)
ԿԸՀ. Վաղը Երևանի ժամանակով ժ.8.00-ին կմեկնարկի էլեկտրոնային քվեարկությունը
ԿԸՀ արտահերթ նիստում հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրեց, որ օրերս կայացած վարչական լսումների ժամանակ ներկայացվել էին հանգամանքներ՝ ոչ ճիշտ պաստառների հետ կապված: ԿԸՀ և Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներն ուսումնասիրվել են մի շարք հասցեներ, ոչ ճիշտ պաստառները հեռացվել են:
Մարզերում ևս ՏԻՄ մարմինները ԿԸՀ հրահանգով նման շրջայցեր են իրականացրել, որոնց արդյունքները կներկայացվեն ավելի ուշ:
Տիգրան Մուկուչյանը նշեց, որ այսօր լրացավ քարոզչական նյութերը ՔԿՀ-ներին տրամադրելու վերջնաժամկետը:
ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը նշեց, որ ԸԸՀ նախագահները պարտավոր էին այսօր ՔԿՀ-ներ ներկայացնել ԿԸՀ տրամադրած քարոզչական նյութերը:
Նա հավելեց, որ քարոզչական նյութեր են ուղարկվել 7 ՔԿՀ-ներ:
Այսօր նաև լրացավ դիտորդական առաքելությունների հավատարմագրման ժամկետը: 2013 թ. փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում գրանցվել է 12 միջազգային դիտորդական խումբ՝ 623 անդամով և տեղական 26 հ/կ՝ 6034 անդամով: Որևէ տեղեկան կազմակերպության դիմում չի մերժվել:
Ըստ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի՝ սահմնաված կարգով վաղը՝ Երևանի ժամանակով 08.00-ին, մեկնարկելու է էլեկտրոնային քվեարկությունը: Այս համակարգի միջոցով քվեարկելու հնարավորություն կունենան արտերկրի ընտրողները: Էլեկտրոնային քվեարկությունը կտևի 5 օր: