Առողջապահության նախարարը կայցելի Անդրիաս Ղուկասյանին
08/02/2013 13:41

Առողջապահության նախարարը կայցելի Անդրիաս Ղուկասյանին

Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր կայցելի ՀՀ նախագահի հացադուլավոր թեկնածու Անդրիաս Ղուկասյանին:

«ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` ՀՀ նախագահի թեկնածուի առողջական վիճակի նկատմամբ մտահոգությունից բխող այսօր տարածած հայտարարության առաջարկով, ժամը 14-30-ին ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը կայցելի Անդրեաս Ղուկասյանին` տեղում ծանոթանալու նրա առողջական խնդիրներին, քննարկելու առողջական վիճակի գնահատման կազմակերպման հարցերը»,-ասված է Առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։  

Առողջապահության նախարարը կայցելի Անդրիաս Ղուկասյանին