.jpg)
Դումանյանին. Համալիր ստուգումը հացադուլից հարկադրաբար հանելու միջոց կդառնա
ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի մամլո ծառայությունը տարածել է հայտարարություն՝ ՀՀ Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի կողմից կատարված առաջարկի վերաբերյալ:
«Ամբողջությամբ կողմնակից լինելով Անդրիաս Ղուկասյանի առողջության ընթացիկ վիճակի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունը հանրությանը տրամադրելուն` միաժամանակ ունենք մտահոգություն, որ Առողջապահության նախարարի առաջարկը Անդրիաս Ղուկասյանի համալիր ստուգման մասին նրան հարկադրաբար հացադուլից հանելու միջոց կդառնա` հոսպիտալացնելու պատճառաբանությամբ, ինչի մասին ակնարկել է Դերենիկ Դումանյանը:
Անընդունելի համարելով հարկադրանքի որևէ մոտեցում, ինչպես նաև քննարկելով խնդիրը Անդրիաս Ղուկասյանի բժիշկների հետ` որոշել ենք` Անդրիաս Ղուկասյանը փոտրվարի 11-ին կհանձնի արյան և այլ անալիզներ` չլքելով հացադուլի վայրը: Այդ հետազոտությունների արդյունքում, եթե ակնհայտ դառնա անհրաժեշտ լրացուցիչ բժշկական ստուգումների անցկացումը, ապա դրա վերաբերյալ կընդունվի հավելյալ որոշում»,- ասված է նախագահի թեկնածուի մամլո ծառայության տարածած հայտարարության մեջ: