.jpg)
ԶԼՄ-ներ. Իրանական նորագույն կործանիչը կեղծիք է
Փետրվարի սկզբին Իրանը ցուցադրել էր «ավիացիայի բանագվառում նոր ձեռքբերումը»՝ անտեսանելի Qaher 313 ռազմական կործանիչը, սակայն այն ավիացիայի որոշ փորձագետների մոտ կասկածի տեղիք է տվել: Այս մասին հայտնում է DefenceTalk պարբերականը:
Ռազմական ոլորտի մասնագետները ենթադրում են, որ ցուցադրված մոդելը ընդամենը թանկարժեք մակետ է, իսկ տեսագրությունը, որում կործանիչը թռչում է օդում, նույնպես կեղծ է:
Իրանի նախագահ Մամհուդ Ահմադինեժադը անձամբ ներկա էր գտնվել նոր կործանիչի ցուցադրմանը՝ հայտարարելով, որ Qaher 313-ը «ոչ մի վտանգ չի ներկայացնում այլ երկրների համար», և Իրանը «մտադրություն չունի ինչ-որ մեկի վրա հարձակվել»: Ահմադինեժադը նաև ասել է, որ «կործանիչն անցել է հազար ժամ փորձարկում», իսկ օդաչուները «շատ գոհ են նրա բնութագրիչներից»:
Նշենք, որ վերջին շրջանում մարդիկ բազմանշանակ են վերաբերում Իրանի ձեռքբերումներին: Լրատվամիջոցներում ակտիվ քննարկվում էր այն դեպքը, որ, իբ,ր Իրանը տիեզերք էր ուղարկել մի կապիկ ու վերադարձել՝ մեկ ուրիշը: Լրագրողներից շատերը եկել են այն եզրակացության, որ «իրանական կապիկի» տիեզերական ուղևորությունը ոչ այլ ինչ է, քան արկածախնդրություն: