.jpg)
Նրանք որոշեցին Հ. Գրիգորյանին հուղարկավորել քաղաքային պանթեոնում. Անուններ
Առավոտյան ՀՀ մշակույթի նախարարությունից փորձեցինք ճշտել բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանի թաղման կառավարական հանձնաժողովի կազմը, հիմնավորումը, որով որոշվել է գրողին հուղարկավորել Երևանի քաղաքային պանթեոնում, ինչպես նաև՝ չափորոշոչները, որոնց համապատասխանության դեպքում այս կամ այն գործիչը հուղրակվորվում է Կոմիտասի անվան պանթեոնում:
Բանավոր հարցումից հետո խնդրեցին գրավոր հարցում ուղարկել: Արդեն երեկոյան ստացանք հարցման պատասխանը, որում միայն հանձնաժողովի կազմում ընդգրկված անձանց անուններն են նշված:
Մյուս հարցերին Մշակույթի նախարարությունից խոստացել են պատասխանել 5-օրյա ժամկետում:
Հիշեցնենք սակայն, որ այսօր տեղի է ունեցել բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանի քաղաքացիական հոգեհանգիստը: Փետրվարի 9-ին, ժամը 14:00-ին Երևանի քաղաքային պանթեոնում տեղի կունենա բանաստեղծի հուղարկավորությունը:
Ներկայացնում ենք Հովհաննես Գրիգորյանի թաղման կառավարական հանձնաժողովի կազմը՝
Հ. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարար (հանձնաժողովի նախագահ)
Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Հ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ
Հ. Դարբինյան - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ
Վ. Վարդանյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Ս. Աֆյան - ՀՀ Կառավարությանն առընթեր ոստիկանության պետի
Հովնան եպիսկոպոս Հակոբյան – Մայր Աթոռ Սբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ)
Լ. Անանյան - Հայաստանի գրողների միության նախագահ
Գ. Մանասյան- Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն
Ա. Իսահակյան - ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ)
Ս. Գրիգորյան - Հովհաննես Գրիգորյանի դուստրը (համաձայնությամբ)