Նիդերլանդների հետախուզյության պետ. Տասնյակ հոլանդացիներ կռվում են Սիրիայում
08/02/2013 20:46

Նիդերլանդների հետախուզյության պետ. Տասնյակ հոլանդացիներ կռվում են Սիրիայում

Նիդերլանդների Հետախուզության և անվտանգության ծառայության պետ, գեներալ Ռոբ Բերթոլին հայտարարել է, որ տասնյակ հոլանդացիներ սիրիացի ապստամբների հետ մասնակցում է իշխող վարչակարգի դեմ պայքարին: Այս մասին հայտնում է The Daily Star-ը:

Ռոբ Բերթոլին Nieuwsuur լրատվական ծրագրին ասել է, որ Սիրիայում հոլանդացիների թիվն արագ աճում է, և նա հոգ է տանելու արյունալի քաղաքացիական պատերազմից հետո հայրենիք վերադարձածների մասին:

Բերթոլին նաև հայտնել է, որ բացի հոլանդացիներից, հարյուրավոր մարդիկ Եվրոպայից մեկնել են Սիրիա՝ միանալու սրբազան պատերազմ մղող ապստամբներին և տապալելու Բաշար Ասադի վարչակարգը: 

Նիդերլանդների հետախուզյության պետ. Տասնյակ հոլանդացիներ կռվում են Սիրիայում