.jpg)
Պ. Հայրիկյանը ՍԴ դեռ չի դիմել. Եթե դիմի, ապա փետրվարի 10-ին
ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի ընկեր և կուսակցության արտաքին կապերի պատասխանատու Կարո Եղնուկյանը Aysor.am-ի թղթակցին հայտնեց, որ իրենք մինչև վերջնաժամկետը` փետրվարի 10-ը ՍԴ դիմում չեն ներկայացնելու:
«Ամեն ինչ կախված է Պ. Հայրիկյանի առողջական վիճակից: Եթե նա կարողացավ շարունակել քարոզարշավը, մենք չենք դիմի ՍԴ, իսկ այս խառնաշփոթը պայմանավորված էր նրանով, որ մենք հստակ չգիտեինք՝ արդյոք փետրվարի 10-ին ՍԴ-ն կընդունի մեր հայցադիմումը (փետրվարի 10-ը կիրակի է, ոչ աշխատանքային - Aysor.am), սակայն ՍԴ-ից հայտնեցին, որ կարող ենք նաև այդ օրը դիմում ներկայացնել: Պ. Հայրիկյանը ցանկանում է շարունակել քարոզարշավը, սակայն երեկվա տվյալներով, առանց ցավազրկողի չի կարողանում քնել»,- ասաց Կ. Եղնուկյանը:
Նշենք, որ ՍԴ-ից մեզ հայտնեցին, որ հերթապահություն է սահմանվել, և նաև շաբաթ-կիրակի օրերին պատրաստ են ընդունել ՀՀ նախագահի թեկնածուներից դիմում, եթե, իհարկե, նա կամենա ու վերջապես կողմնորոշվի:
Նախորդող հրապարակում` ՍԴ-ն դեռևս Պ. Հայրիկյանից ոչ մի դիմում չի ստացել